Դանուբի սառույցները քանդել են 100 նավ ու լողացող մեկ ռեստորան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 20, 2012 8:30
Բելգրադում Դանուբի սառույցը սկսել է կտրուկ հալչել, ինչի հետևանքով ոչնչացել է 100 նավ ու մեկ լողացող ռեստորան: Բարեբախտաբար զոհեր չկան:
Սերբիայում մի քանի օր անընդմեջ ձյուն էր տեղում, իսկ հետո կտրուկ եղանակը տաքացավ, ինչի հետևանքով ջրի մակարդակը բարձրացավ ու սառույցը սկսեց հալչել: 12 սմ-անոց սառույցը տեղից պոկվեց` ճանապարհին սրբելով ամեն ինչ:
Հիմնականում տուժել են մասնավոր առագաստանավերն ու մոտորանավակները, որոնք գտնվում էին հատուկ դրանց համար սարքավորված «Նաուտիկ» նավահանգստում:
Սառույցը պոկել է խարսխաճոպանները, ծռել ու տեղաշարժել ձուլվածքները տեղից: Իրավիճակը բարդ է , քանի որ սառցաշերտի ճնշումն այդ սարքավորումների վրա մեծ է: Հոսանքը քշել- տարել է 2 բեռնանավ, որոնք բելգրադյան կամուրջներից մեկի տակ ծանծաղուտում են կանգնել, ասել են երկրի ԱԻՆ-ից:






Facebook
Tweet This
Email This Post
