Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դին չեն ճանաչել

Օրվա լուր | | June 11, 2009 11:10

berberyanՄի շինարարության պատասխանատու  ոստիկանությունում չի կարողացել հարյուր տոկոսով ասել, որ  դին ամերիկացի գործարար Նազարեթ Բերբերյանինն է։

Մայիսի 15-ին Երևանից Սևան մայրուղու 25կմ-ի վրա մայթեզրի ձորակից հայտնաբերվեց 17 օր անհայտ կորած  ամերիկահայ գործարար Նազարեթ–Հագոփ Բերբերյանի դին (նայել այստեղ):

«Ծնոտը, աչքերը, ճակատը, քիթը, որը վերջերս էր վիրահատել, իրեն նման էին,-ասում է 52-ամյա Անանիկ Պապիկյանը, ով Պուշկին- Աբովյան խաչմերուկում կառուցվող Բերբերյանի հյուրանոցի պատասխանատուն է,- պարանոցի վրա հետքեր կային. երևի խեղդել էին, իսկ մարմնի մնացած մասերը հստակ ճանաչել չկարողացա, քանի որ  դիակը քայքայված էր. հավանաբար ջրի մեջ երկար էր մնացել: Եթե էսպես ասեմ` մոտ 60-70 տոկոսով ինքն էր»:

Պապիկյանը Տաս տարուց ավել ճանաչել է նրան, վերջին 2-3 տարում էլ ամեն օր շփվել է հետը:

«Անկախին» հայտնի դարձավ, որ ևս երեք հոգի չեն ճանաչել բիզնեսմենին: Կարեն Ղասլյանը Լոս-Անջելեսից հայտնեց, որ ԱՄՆ-ից դիակը ճանաչելու եկած երկու հոգին էլ չեն ճանաչել:

Դիակի ԴՆԹ թեստ է արվել, որի արդյունքները դեռ հայտնի չեն:

Ոստիկանությունը հերքում է, որ դիակը Բերբերյանին չի պատկանում:

Նազարեթ-Հագոփ Բերբերյանը ապրիլի 28-ին տնից դուրս էր եկել ու այլևս չէր վերադարձել: Ոստիկանության տվյալների համաձայն` նրան սպանել էին, թաղել, իսկ հետո հետքերը կորցնելու համար նրա մեքենան տարել-կանգնեցրել օդանավակայանում, որ  կարծեն, թե նա մեկնել է Հայաստանից: Սպանության մեջ մեկ կասկածյալ ձերբակալված է:

Դիտվել է 1881 անգամ:
Print Friendly

Leave a Reply