Հարավային Կորեան, անտեսելով ԿԺԴՀ-ի սպառնալիքները, զորավարժություններ է սկսել Դեղին ծովում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2012 7:56

Այսօր  Հարավային Կորեան սկսել է զորավարժությունները Դեղին ծովում` Հյուսիսային Կորեայի հետ սահմանակից   վիճելի  ջրերում:

ԿԺԴՀ-ի իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն արձագանքել դրան:

Զինվորական գերատեսչությունը նշում է, որ զինամթերքի կիրառմամբ զորավարժություններն անց  են կացվում  Ենփհենդո կղզու շրջանում ու կտևեն 2 ժամ:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ի իշխանությունները պլանավորված զորավարժություններն անվանել էին «սադրիչ» ու խոստացել էին պատասխանել դրանց անողոք «հարվածներով»:

Հարավային Կորեայի զինված ուժերը պարբերաբար զորավարժանք են անում ԿԺԴՀ-ի սահմանների մոտ, այդ թվում և` ԱՄՆ-ի հետ համատեղ: Դրանք անփոփոխ կերպով դժգոհություն են առաջացնում հյուսիսկորեական իշխանությունների մոտ:

 

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply