Յոահիմ Գաուկը հաստատվել է նախագահի պաշտոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2012 8:12

Կիրակի օրը ասուլիսի ժամանակ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ  իշխող կուսակցության իր գործընկերները ` Քրիստոնիա-ժաղավրդավարական միությունը, Քրիստոնիա –սոցիալական միությունը  և Ազատ ժողովրդավարների կուսակցությունը,  դժվարությամբ համաձայնության եկան նախկին ԳԴՀ իրավապաշտպան Յոահիմ Գաուկին հաստատելու նախագահի թեկնածու:

Նա ասել է , որ որոշումը ընդունվել է «երկար մտածմունքներից հետո, կշռադատելով բոլոր թեր ու դեմը  կողմերը»: Մերկելը ավելացրել է , որ իր և Գաուկի միջև բոլոր տարբերություների հետ միասին , իրենց միացնում է «ազատության գաղափարը»: Կանցլերը նրան անվանել է «ժողովրդավարության իրական ուսուցիչ», հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Գաուկը հայտնել է, որ Մերկելի զանգի ժամանակ ինքը տաքսիի մեջ է եղել, և ներեղություն է խնդրել, որ ելույթ չի պատրաստել: Նա նախապես ներողություն է հայցել իր «առաջին սխալների համար (որոնք նա հնարավոր է կատարի նախագահի պաշտոնում )»:  Դիմելով Մերկելին` նա շնորհակալություն է հայտնել իրեն  սատարելու համար: «Ինձ համար գլխավորը, որ դուք ինձ սատարեցիք», — ասել է նա:

 

 

 

 

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply