Իրանական նավերը մտել են սիրիական Տարտուս նավահանգիստ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2012 19:27

Իրանի երկու ռազմածովային նավ այսօր Սուեզի ջրանցքով մտել են Միջերկրական ծով և խարիսխ գցել սիրիական Տարտուս նավահանգստում: Այդ մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները:

Նավերի անուները չեն հաղորդվել, սակայն ավելի վաղ բրիտանական թերթերը գրել էին, որ Կարմիր ծովում `Սուեզի մուտքի մոտ են գտնվում «Շահիդ Քանդի» ականակիր նավը և օժանդակ «Հարգ» նավը:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի, Իրանի ադմիրալ Հաբիբոլա Սայարի պնդման համաձայն, նավերը գտնվում են Միջերկրական ծովում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Համենիի հրամանով, նրանք «ձևավորում են ԻԻՀ ռազմա-ծովային ուժերի 18-րդ միավորումը», որի ներկայությունը միջազգային ջրերում «ցուցադրում է Իրանի Իսլամական Հանրապետության հզորությունը»:

Անցյալ տարվա փետրվարին, իրանական «Ալվանդ» և «Հարգ» ռազմական նավերը 1979թ. իրանական իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ  Սուեզի ջրանցքով մտան Սիրիա: Այն ժամանակ Իսրայելի իշխանությունները Թեհրանի այդ գործողությունը անվանեցին «սադրանք»:

Ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ները, Իսրայելի իշխանությունները մանրկրկիտ  հետևում են այս «արշավին»` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները , որպեսզի իրանական ռազմական նավերը չմոտենան իսրայելական ափերից վտանգավոր հեռավորության վրա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply