Իրանը դադարեցրել է նավթ մատակարարել Ֆրանսիային և Բրիտանիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2012 19:05

Իրանը դադարեցրել է նավթ մատակարարել ֆրանսիական և բրիտանական ընկերություններին: «Ֆրանսիական և բրիտանական ընկերություններին նավթի հումքի արտահանումը դադարեցված է: Մենք այն կվաճառենք այլ գնորդների», — հայտարարել է ԻԻՀ նավթի նախարարության ներկայացուցիչ Ալիրեզա Նիկզադը:

Փորձագետների կարծիքով, Թեհրանի այս քայլը այս տարվա հունվարին հուլիսի մեկից Իրանից  նավթի ներմուծման  դադարեցման  Եվրամիության որոշման պատասխանն է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Պետք է նկատել, որ իրանական նավթի արտահանման դադարեցման տեղեկատվությունը շատ վերլուծաբաններ բացատրել են որպես  հակաքայլ, այն է` թշնամու զենքն   ուղղել  հենց իր դեմ : Այդպիսի քայլը չի թողնում, որ եվրոպացիները կարճ ժամանակում նոր մատակարարներ  գտնեն, նրանց հետ   պայմանագրեր կնքեն և  հնարավորինս  անցավ տանեն նավթային էմբարգոն:

 

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply