Մեջքից խփելը «շանտղությու՞ն է»,տեսանյութ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 19, 2012 13:28

Փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում երկրապահները Մանվել Գրիգորյանի գլխավորությամբսատարեցին Սերժ Սարգսյանին` ապագայում սպասվելիք հայտնի քաղաքական իրադարձություններից առաջ: Նշենք, որ սա առաջին ԵԿՄ համագումարն էր` հոկտեմբերի 27-ից հետո, երբ Մանվել Գրիգորյանըհրապարակավ աջակցում է Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ 2000-ի գարնանը Մանվել Գրիգորյանի կողմնակիցները Քոչարյանիցպահանջում էին Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի հրաժարականները: Իսկ 2008-ի նախագահական ընտրություններին ԵԿՄ ղեկավարըաջակցում էր Լևոն Տեր – Պետրոսյանին: Եվ ահա այսօր, քավելով իր «մեղքերը»«շեֆի» առաջ, Մանվել Գրիգորյանը երդում է տալիս Սերժ Սարգսյանին, որ այսուհետ «նման բաներ չի կրկնվի»:Իսկ թե կկրկնվեն, թե` ոչ, գիտի միայն Մանվել Գրիգորյանը: Իսկ թե ինչ արժե նրա «տղամարդկային խոսքի իրական արժեքը» հարցրեք Սասուն Միքայելյանին և Գագիկ Ջհանգիրյանին, նրանք կասեն:

Իսկ փետրվարի 18-ին ԵԿՄ 9-րդ համագումարից հետո տոնական ֆուրշետի ժամանակ երկրապահները իրենց «երդումն էին տալիս» Սերժ Սարգսյանին Դավիթ Ամալյանի «Մեջքից խփելը շանտղություն է» երգի կենդանի կատարման ուղեկցությամբ:

Մի անգամ ևս դիտեք սրտաճմլիկ այս տեսանյութը, որը ավելի շատ հիշեցնում է «Անառակ որդու վերադարձի»տեսարանը:


Դավիթ Մկրտչյան

zham.am

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply