Երևանում մի ընտանիքից չորս թունավորում, իսկ Գյումրիում թունավորվողը 58-ամյա տղամարդ է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 19, 2012 10:54

Այսօր առավոտյան ժամը 08.48-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով “Արմենիա”բժշկական կենտրոն են տեղափոխել Երևանի Այգեձոր  փողոցի թիվ  69 շենքի 47-րդ բնակարանի բնակիչներ`  1970 թ. ծնված  Արև Համբարձումյանը, 1970 թ. ծնված Գագիկ Անանյանը, 1992 Թ. ծնված Լևոն Անանյանը ԵՎ 1994 Թ. ծնված Մարգարիտ Անանյանը: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

 

Երեկ երեկոյան, ժամը  23.20֊ին  Շիրակի մարզի Գյումրի  քաղաքի “1֊03” ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ  թունավորմամբ “Սամարտիներ” հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի  Թելմանի փողոցի թիվ  19֊րդ տան բնակիչ, 1954 թ. ծնված Հակոբ Հակոբյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

 

 

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply