Այս գիշեր Թաթուլ֊-Արտենի և Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհներին խցանման միջից յոթ ավտոմեքենա է հանվել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 19, 2012 9:17Այսօր, ժամը 02.10֊ին ահազանգ է ստացվել, որ, Թաթուլ֊-Արտենի ավտոճանապարհին ձնարբքի հետևանքով խցանման մեջ է հայտնվել 2 ավտոմեքենա (15 ուղևոր): Տեղի ուժերով “ՕՊԵԼ” մակնիշի ավտոմեքենան և 11 ուղևորներ տեղափոխվել են Թալին քաղաք, իսկ 4 ուղևորներ ինքնակամ մնացել են “ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ” մակնիշի ավտոմեքենայի մեջ:
Այսօր, ժամը 02.18- ահազանգ է ստացվել, որ , Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 16֊րդ կմ-ի մոտակայքում ձնարբքի հետևանքով խցանման մեջ են հայտնվել 5 ավտոմեքենաներ (15 ուղևոր): “Ախուրյանի Ճանշին” ՓԲԸ-ի ուժերով ավտոմեքենաները դուրս են բերվել ձյան արգելափակումից: