Թուրք լրագրողը կոչ է անում Հայկական հարցում հետևել գերմանացիների օրինակին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2009 16:13

Էրգուն Բաբահան

Թուրքական «Սթար» թերթի լրագրող Էրգյուն Բաբահանը ներկայացրել է Գերմանիա կատարած այցի շրջանակում Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի թանգարանից ստացած տպավորությունները:

Հրեաների ողջակիզման մասին գրելուց հետո Բաբահանը նկարագրում է թանգարանում ցուցադրվող պատկերները և ավելացնում. «Այդ վայրը վերածվել է թանգարանի, որպեսզի մարդիկ նայեն ու մտածեն, թե ինչե՜ր են տեղի ունեցել պատմության ընթացքում: Անհրաժեշտ է, որ մարդիկ դասեր քաղեն պատմությունից, որովհետեւ պատմությունը մարդկության մեծ դպրոցն է»,- գրել է լրագրողը` հոդվածը եզրափակելով հատկանշական տողերով. «Իրական քաջությունն ու քաղաքակրթությունն անցնում են անցյալի ինչպես հպարտություն ներշնչող, այնպես էլ ամոթալի ու մութ էջերը տեսնելու ու դրանից դաս քաղելու ճանապարհով։ Օգտակար կլինի, երբ այս տեսանկյունից դիտվի նաեւ Հայկական հարցը»,- եզրակացրել է Էրգյուն Բաբահանը:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply