Հայաստանում կան փակ ճանապարհներ,փակ է նաև Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 19, 2012 8:35

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին, ժամը 08.15-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածում առկա է  ձնաբուք, ցածր տեսանելիություն և քամու ուժգնացում:

Դժվարանցանելի է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածը, որտեղ նույնպես առկա է  ձնաբուք, ցածր տեսանելիություն և քամու ուժգնացում, իսկ Շիրակի և Արագածոտնի մարզերի միջհամայնքային ճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են և դժվարանցանելի:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհները, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռ-Լուսաղբյուր հատվածը, Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի Ցողամարգ-Վարդաբլուր հատվածը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:

***
Փետրվարի 19-ին, ժամը 08.15-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է:

 

 

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply