Սուրեն Վարոսյանը գողացել է ճանապարհային երթևեկության նշանը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 18, 2012 22:14

Փետրվարի 17-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սուրեն Վարոսյանին:
Պարզվել է, որ նա փետրվարի 1-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող թիվ 12 դպրոցի մոտից գողացել է երթևեկության արագությունը սահմանափակող ճանապարհային երթևեկության նշանը:
Գողունն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1215 անգամ: