Ադրբեջանում դաժանաբար սպանվել է ՄԱԿ-ի ՀՊԾ-ի ղեկավարի մայրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2012 21:45

Բաքվում բազմաթիվ դանակի հարվածներից մահացել է Ադրբեջանի  ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի ղեկավարի մայրը: Երկրի ներքին գործերի նախարարության կայքի հրապարակած տվյալների համաձայն, փետրվարի 17-ին, ուրբաթ օրը Բաքվի Բինագադինյան շրջանում բնակվող Էլմիրա Իսմայլովան սպանվել է իր բնակարանում:

 

Գերատեսչությունում նաև նշել էին, որ կնոջը հասցրել էին բազմաթիվ դանակի հարվածներ, որից հետո այրել էին բնակարանի խոհանոցը: Հանգուցյալը  Ադրբեջանի  ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի ղեկավարի` Ֆաուդ Հուսեյնովայի  մայրն էր:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply