Տասնյակ մեքենաներ մնացել են ձնաբքի մեջ, իսկ ԱԻՆ-ից օգնություն չկա. Երեխաները սովին այլեւս չեն դիմանում, օգնեք մեզ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 18, 2012 21:00

Ալագյազ-Արթիկ ճանապարհին` Ապարանի մոտակայքում, արդեն 4 ժամից ավելի է, ինչ ավելի քան 40 ավտոմեքենա է մնացել են ձնաբքի մեջ, սակայն նրանց օգնության բոլոր խնդրանքներն անպատասխան են մնում:

Ձնաբքի մեջ հայտնված մեքենաների վարորդներից մեկը` Արշակ անունով, զանգահարել է NEWS.am-ի խմբագրություն ու հայտնել, որ 4-5 ժամ է, ինչ ձնաբքի պատճառով խոշոր խցանում է առաջացել մայրուղու վրա:

Նա նշեց, որ խցանման մեջ հայտնված ավտոմեքենաների ստույգ թիվը հայտնի չէ. «Ծայրը չի երեւում: Ես մեջտեղում եմ, մի 10-15 ավտոմեքենա հետեւում է, մի այդքանն էլ` առջեւում: Արդեն 4-5 ժամ է սոված-ծարավ մնացել ենք ճանապարհին: Մեզ հետ կան բազմաթիվ կանայք ու երեխաներ: Երեխաները սովին այլեւս չեն դիմանում, իսկ օգնություն չկա: Խնդրում ենք մի բան արեք,  մեզ դուրս բերեք այս վիճակից»,-ասաց նա, հավելելով, որ անելանելի վիճակում են հայտնվել:

Արշակի խոսքով, ոչ ոք չի նախազգուշացնում, որ ճանապարհը փակ է, որ մեքենաներն առաջ չընթանան:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ընդամենը մի 5-6 փրկարար, ովքեր ոչինչ անել չեն կարող: «Մի 5-6 փրկարար է եկել, բայց տեխնիկա չունեն, մենք ենք իրենց օգնում: Թող շուտ օգնության գան, գոնե կանանց եւ երեխաներին անհրաժեշտ է շուտ օգնություն ցույց տալ, հղի կանայք կան մեքենաների մեջ»,-ասել է վարորդը:

Այս առնչությամբ, ԱԻՆ-ում NEWS.am-ին հայտնեցին, որ տեղյակ են իրավիճակի մասին, սակայն ոչինչ անել չեն կարող, որ մայրուղին երկար է եւ ողջ մայուղիով մեկ մեքենաները խցանվել-մնացել են:

 

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply