Հանրապետության որոշ ճանապարհներ շարունակում են փակ և դժվարանցանելի մնալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2012 17:00

Փետրվարի 18-ի` ժամը 16.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը: Շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:  Դժվարանցանելի է Ալագյազ-Ծիլքար հատվածը: Բուք է նաև Սիսիանի տարածաշրջանում:
Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply