Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ խախտել է 250 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2012 16:26

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 250 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 1000-իվ ավելի կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply