Խոշոր ավտովթար Գյումրի տանող ավտոճանապարհին. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2012 16:19

Այսօր՝ ժամը 13.15-ի սահմաններում Գյումրի տանող ավտոճանապարհի վրա խոշոր վթար է տեղի ունեցել. միմյանց են բախվել Range rover–ը և կաթի բեռնատար մեքենան:

Ինչպես տեղեկացնում է Tert.am–ի թղթակիցը, նախնական տվյալներով վիրավորները երեք-չորսն են և բոլորն էլ տեղափոխվել են Գյումրիի Գյուլբեկյանի անվան հիվանդանոց:

Հանրապետության տարածքում այսօր գրանցված տեղումները ավտոճանապարհներին խցանումներ են առաջացրել: Մասնավորապես, Թալինի տանող ճանապարհին մեքենաները մոտ 20-25 րոպես կանգնած են մնացել։

Վիրավորների առողջական վիճակի մասին այս պահին տեղեկություններ չկան։

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply