Աշխարհի ամենաքրեական քաղաքում սպանությունների թիվը նվազել է 57%-ով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2012 15:23

Մեքսիկայի իշխանություններին ԱՄՆ-ին սահմանակից Սյուդադ-Խուարես քաղաքում  հաջողվել է հասնել  սպանությունների թվի 57% նվազման, հայտարարել է Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը:

2010-ի տվյալներով, այդ Սյուդադ-Խուարես  ճանաչվել է աշխարհի ամենահանցագործ քաղաքը, որտեղ տարեկան սպանությունների թիվը հասել էր 3,1 հազարի:

Նախագահի խոսքով, սպանությունների թվի կտրուկ նվազումը  “Բոլորս միասին Խուարես ենք” անվտանգության ապահովման սոցիալական ծրագրի շնորհիվ է հնարավոր դարձել, որի իրականացումը երկու տարի առաջ է սկսվել: Երկու տարում դաշնային կառավարությունը այդ ծրագրի  համար 5մլրդ պեսո (400 մլն դոլար) է տրամադրել, ասել է նախագահը: Ծրագիրն ուղղված է քաղաքում  ավերված սոցիալական կապերը վերականգնելուն, որը դրանից առաջ զանազան հանցագործ խմբավորումների բախումների հրապարակ էր դարձել: Ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվում, թոշակ է նշանակվում ուսանողներին, կարգավորվում է աշխատանքը կրթության ու առողջապահության ոլորտներում, բարեկարգվում են մշակութային կենտրոններն ու քաղաքացիների կենցաղը: Նախագահը նշել է, որ արդյունքները ոչ միայն բանակի ուժի, այլև քաղաքում քրեականության խնդիրը լուծելուն ողջ հասարակության  ներգրավվածության շնորհիվ:

Մեքսիկայում 2011-ին բռնության հետևանքով զոհերի թիվը 12,182 հազար է եղել, ինչը 5,2-ով ավելի է 2010-ի համեմատ:

 

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply