55-ամյա Մայիս Մանուկյանը Սևանա լճում ձուկ որսալիս խեղդվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2012 15:23

Այսօր` ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի «Փարոս» ռեստորանի մոտակայքում հայտնաբերվել է Կարճաղբյուր գյուղի բնակիչ, մոտ 55 տարեկան Մայիս Մանուկյանի դին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը:

«Անկախ»-ի աղբյուրների փոխանցմամբ, Մայիս Մանուկյանը, ով գյուղի նախրապահն է, ջրախեղդ է եղել Սևանա լճում ձուկ որսալիս: Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս պահին դեռևս շարունակվում են դիակը լճից դուրս բերելու աշխատանքները, ինչին խոչընդոտում են եղանակային վատ պայմանները:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply