Ավտոմեքենայից գողություն կատարելու պահին բռնել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2012 15:12

Փետրվարի 17-ին` ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս Կոմիտասի պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» խանութի մոտ կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու պահին բռնել եւ բերման են ենթարկել նախկինում դատապարտված 36-ամյա Համլետ Մանուկյանին:

Վերջինս խոստովանել է, որ իր մոտ եղած մկրատով բացել է նշված ավտոմեքենայի դուռը եւ սրահի հետեւի նստարանին դրված պայուսակից գողացել դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ բանալի:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն:

 

 

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply