Մանկական սննդի մեջ թույն է հայտնաբերվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 18, 2012 15:00
Մանկական չոր սննդի բաղադրության մեջ մտնող քաղցրացնող նյութերն ու օրգանական մթերքները, ինչպես նաև առանց բուսական սպիտակուցների սննդամթերքները կարող են հսկայական քանակությամբ մահաբեր մկնդեղ պարունակել:
Նման հայտարարությամբ են հանդես եկել Դարթմուտի համալսարանի փորձագետները, որոնք հավատացնում են, որ մկնդեղի պարունակությունը նշված մթերքներում գերազանցում է թույլատրելի նորմը և շատ վտանգավոր են մարդու օրգանիզմին: Վտանգավոր մթերքների ցանկում են հայտնվել նաև հացահատիկային ու էներգետիկ բատոններն ու մարզիկների համար նախատեսված արտադրանքները:
Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ նրանց ամենաշատն անհանգստացնում է մանկական հաճախակի կիրառվող սնունդը, որի մեջ մկնդեղի պարունակությունը նորմը գերազանցում է:






Facebook
Tweet This
Email This Post
