Անպարկեշտ անվանումով ավանի բնակիչները հրաժարվել են այն վերանվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2012 14:39

Լատվիական “Դիրսի” ավանի բնակիչները հրաժարվել են ավանը վերանվանելուց, չնայած, լատիշերեն ավանի անունը հնչում է  ոչ պարկեշտ ու բնակիչները դրա հետ կապված այնքան էլ հաճելի հիշողություններ չունեն: Բանն այն է , որ լատիշերեն “դիրսի”  նշանակում է` “հետույք”:

Վերջերս ավանի բնակիչներից մեկըը տեղական թերթում հրապարակել էր վրդովվալից մի դիմում` ուղղված Լատվիայի նախագահին ու նշել,  որ ավանի անունը “ ոտնատակ է տալիս ազգային հպարտությունը”: Նրան պատասխանեցին, որ վերանվանման հարցը  անցյալում արդեն քննարկվել է: Սակայն, տեղաբնակներն իրենք են հրաժարվել նոր անվանումից, որպեսզի խուսափեն թղթաբանական քաշքշուկներից:

Այդուհանդերձ առաջարկի կապակցությամբ հասարակական քննարկումներ են  եղել ու տեղաբնակները կրկին հաստատել են իրենց դիրքորոշումը, բացատրելով, որ սովորել են ներկայիս անվանմանը, ու արդեն դրանից անհարամարություն չեն զգում:

Մինչդեռ.  լեզվի պետական կենտրոնում, այդ հարցը քննարկելով, հայտարարել են, որ անվանման հիմքում ոչ թե հետույք բառն է , այլ բույսի անվանում,որը հնչողությամբ լիտվերենին  նման է:

 

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply