Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը շարունակում են փակ մնալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 18, 2012 14:19
Փետրվարի 18-ի` ժամը 14.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակվել է Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը: Շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը, ժվարանցանելի է Ալագյազ-Ծիլքար հատվածը:
Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:







Facebook
Tweet This
Email This Post
