«Տղերք, բարով տեսանք». Սերժ Սարգսյան

Պաշտոնական, Օրվա լուր | | February 18, 2012 14:03

Այսօր, «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարին ելույթ ունենալով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ պետք է իր խոսքը սկսեր այսպես` «Ողջունում են բոլորիդ ԵԿՄ 9-րդ համագումարի կապակցությամբ», սակայն ասել է. «Տղերք, բարով տեսանք»:

Բարձր գնահատելով երկրապահների դերը` նախագահն իր խոսքում նշել է, որ  երկրապահը հայրենիքի սահմանն է, ծնող, որը  ծածկեց հայրենիքին վրա հասած արհավիրքը: «Փառք զոհված երկրապահներին, փառք մեր ամրության առանցքը նորոգողներին»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն իր խոսքը եզրափակել է հետևյալ կերպ. «Պինդ եղեք, տղերք ջան»:

ԵԿՄ նախագահ Մանվել  Գրիգորյանը Սերժ Սարգսյանին հանձնել է հուշամեդալ:

 

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply