Զինվորական շարասյունն ու մոտ 60 ավտոմեքենա ձնաբքի պատճառով խցանման մեջ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 18, 2012 13:24
Այսօր`ժամը 11.15-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի Ծիլքարի հատվածում ձնաբքի հետեւանքով խցանման մեջ է հայտնվել զինվորական շարասյունը:
Հայաստանի փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 11.30-ի դրությամբ ճշտվել է այդ հատվածում ձնաբքի հետեւանքով խցանման մեջ հայտնված 23 միավորից բաղկացած զինվորական շարասյան եւ մոտ 60 ավտոմեքենաների լուրը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:






Facebook
Tweet This
Email This Post
