Մեկնարկել է «Երկրապահ» կամավորականների միության համագումարը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 18, 2012 13:17
Երեւանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր մեկնարկել է «Երկրապահ» կամավորականների միության համագումարը, որին ներկա է գտնվել նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդհանուր առմամբ, համագումարին մասնակցում է շուրջ 2 հազար մարդ, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, գեներալ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ներկաների շարքում են սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնողները եւ եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։
ԵԿՄ համագումարին ներկա չէ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:






Facebook
Tweet This
Email This Post
