Եվրոպայի աշակերտներն իրենց զարգացմամբ հետ են մնում ասիացի տարեկիցներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2012 13:00

Ավստրալացի գիտնականների հետազոտությունների համաձայն, Եվրոպայի  ու ԱՄՆ-ի աշակերտները իրենց զարգացմամբ ասիական տարածաշրջանների  տարեկիցներից հետ են մնում 3 տարով:

Գիտնականները տարբերությունները բացատրել են նրանով, որ ասիական դպրոցներում աշակերտներին ներկայացվող պահանջներն ավելի խիստ են, գործնական պարապմունքներն ավելի շատ, իսկ մանկավարժական չափորոշիչները` ավելի բարձր: Նշվում է նաև, որ առաջադիմության ցուցանիշները կախված են ծնողների համառությունից ու գումարի քանակից, որը նրանք պատրաստ են վճարել կրթության վրա:

Ավստրալացի հետազոտողները հայտնել են, որ համաշխարհային դպրոցական կրթության մեջ լավագույն են ճանաչվել հոնկոնգյան, հարավկորեական, Շանհայի ու սինգապուրյան  կրթական համակարգերը:

 

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply