Բնապահպան ակտիվիստները մաքրում են Մաշտոցի պուրակի ձյունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2012 12:01

Մաշտոցի պուրակում բնապահպան ակտիվիստները ժամանակը զուր չեն վատնում. բողոքի ակցիային զուգահեռ, նրանք ձեռնամուխ են եղել նաև այգու մաքրման աշխատանքներին:

Ինչպես հայտնում է մեր թղթակիցը Մաշտոցի պուրակից, բնապահպանները մաքրում են այգու ձյունը և շարունակում կարդալ բանաստեղծություններ` այդպիսով շինարարներին ու ոստիկաններին հիշեցնելով իրենց ներկայության և պահանջների մասին:

Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակում մի շարք բնապահպանական ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ բողոքի ցույց են անում` պահանջելով դադարեցնել Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի այգում տեղադրելու աշխատանքները:

Նախօրեին նրանք հայտարարել էին, որ եթե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր էլ չայցելի պուրակ ու չհանդիպի իրենց հետ, ապա իրենք ստիպված կլինեն շարունակել ակցիան արդեն քաղաքապետարանի մոտ:

Մաշտոցի պուրակում տեղի ունեցող հետագա իրադարձությունների մասին պարբերաբար կհաղորդենք մեր թղթակցի միջոցով:

 

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply