Սինդի Կրոուֆորդը արգելել է իր դստերը դառնալ մոդել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2012 11:45

Ամերիկյան սուպերմոդել Սինդի Կրոուֆորդը արգելել է իր 10-ամյա դստերը`Կաիային զբաղվել   մանեկենուհու մասնագիտությամբ: Արգելքը ուժի մեջ է յոթ տարի:

 

Կիան դեռ շատ փոքր է բեմի համար, հայտարարել է 45-ամյա Կրոուֆորդը, որը նորաձևության աշխարհ է մտել  16 տարեկանից: Սուպերմոդելի դուստրը հայտնի “Վերսաչե” նորաձևության տան հովանավորյալն է, որը, 1997թ. հիմնադիր Ջանի  Վերսաչիի մահից հետո, գլխավորում է նրա քույր Դոնատելան:

 

“Իմ աղջիկը դեռ շատ փոքր է կարիերա անելու համար: Աշխարհում քիչ մասնագիտություններ են նախատեսված 10 տարեկան աղջիկների համար: Եթե նա լիներ  17 տարեկան, ապա խնդրեմ”,-ասելէ Կրոուֆորդը: Ականատեսները ապշած են սուպերմոդելի կտրուկ հայտարարությունից: Այն հակասում է  նրա արձագանքին, երբ “Վերսաչե” տունը ԶԼՄ-ներին տված իր հայտարարության մեջ նշել էր Կաիային մանեկենուհու իր ընտրության մասին:

“Ես երջանիկ եմ, որ աղջկաս ներգրավել են “Վերսաչի” պատանիների առաջին  հավաքածուի գովազդային  քարոզաչշավում: Ես շատ թանկ հիշողություններ ունեմ Ջանիի և Դոնատելլայի հետ աշխատելու տարիներից: Այդ տունը յուրահատուկ է”, – նշվել է մամուլի հաղորդագրության մեջ: Մայրական արգելքը անպայման վնասներ կհասցնի հայտնի իտալական ֆիրմային, որը շտապել է հայտ ներկայացնել պատանի Կաիային:

 

Կրոուֆորդ կրտսերի դեբյուտը տեղի ունեցավ Միլանում անցյալ ամիս պատանիների նորաձև հագուստի  և ակսեսուարների առաջին կրպակի բացման ժամանակ: Այդ կապակցությամբ տան կուտյուրեները թողարկեցին 12տարեկանից ցածր տարիքի  համար նախատեսված հատուկ հավաքածու, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply