Դասական երաժշտության բացառիկ համերգներ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 18, 2012 11:41

Փետրվարի 21-ին`  ժամը19:00- ին,  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր  Վահան Մարտիրոսյանի խոսքերով  այս համերգն առանձնահատուկ է, քանի  որ ³ÛÝ նվիրված է մեծատաղանդ երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի հիշատակին:

“Այս համերգին կմասնակցի նաեւ երեգեհոնահար Աննա Բակունցը, ով եղել է Վահագն Ստամբուլցյանի աշակերտուհին, եւ կնվագի այն կոնցերտը, որ Վահագն Ստամբուլցյանն անձամբ ցանկանում էր նվագել մեզ հետ, ինչը, ցավոք, նրան չհաջողվեց:

Այս համերգը նվիրված է նաեւ նրա հիշատակին”,-նշեց Վ. Մարտիրոսյանը:

Համերգին կհնչի Հայդնի “Դիվեսրիմենտո”-ն, որը նրա գլուխգործոցներից մեկն է, եւ որը  հազվադեպ է կատարվում, ինչպես նաեւ  Անտոնին Դվորժակի “Սերենադ”-ը, որը ռոմանտիկ երաժշտության գագաթնակետերից մեկն է:

Այսպիսով ծրագրում կհնչի դասական եւ ռոմանտիկ երաժշտություն:

 

Նշենք, որ այս ամբողջ տարին  Հայաստանի պետական կամերային նվագախումբը տոնելու է իր հիսուն ամյակը: Հոբելյանական տարվա առիթով Հայաստանի պետական կամերային նվագախումբը պատրաստվում է  հանդիսատեսի դատին հանձնել նոր ու հետաքրքրական  համերգային ծրագրեր, հոբելյանական միջոցառումների շրջանականերում սպասվում են նաեւ անակնկալներ:

 

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply