Հունաստանում նախարարը պատասխան է տվել առևանգման համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 18, 2012 11:10
Հունաստանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարը երեկ հեռացել է պաշտոնից, այդ կերպով արձագանքելով Հին Օլիմպոսի(Աթենքից 250կմ արևմուտքում, Պելոպոնես թերակղզում գտնվող պատմական տեղանք,) հնագիտության թանգարանից կատարված գողությանը: Նույն օրը 2 դիմակավորված գողերը թանգարանի մուտքի մոտ հետևել էին հսկիչին ու երբ վերջինս մտել էր ներս ու միացրել ազդանշանային համակարգը, գողերը հետևել են նրան, կապկպել կնոջը ու գողացել մոտ 70 ցուցանմուշ, որոնք մեծ պատմական արժեք ունեն: Նրանց տաք հետքերով բռնել չհաջողվեց: Նախորդ խոշոր թալանը Հունաստանում տեղի է ունեցել հունվարի 9-ին: Այն ժամանակ հարձակման թիրախ էր դարձել Աթենքում գտնվող Ազգային պատկերասրահը: Անհայտ անձինք առևանգել էին 3 աշխատանք, ներառյալ Պաբլո Պիկասոյի “Կնոջ գլուխը”, որը Հունաստանին նվիրել էր անձամբ Պիկասոն, 1949-ին: Դրանից հետո Հունաստանի Մշակույթի նախարարությունից հայտարարեցին, որ բոլոր թանգարաններն ու հնագիտական համալիրները զինվել են անվտանգության նորագույն համակարգերով ու այնտեղ գտնվող մշակութային արժեքները, չնայած այդ եզակի դեպքին, ապահով են ու այլևս ոչինչ չի սպառնում դրանց անվտանգությանը:






Facebook
Tweet This
Email This Post
