Դենիս Թումասյանը` գոլի հեղինակ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 18, 2012 10:51
Դենիս Թումասյանի թիմը` Եկատերինբուրգի «Ուրալը», Ռուսաստանի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի 3-րդ տուրում ոչ- ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Նիժնի Նովգորոդի»։ «Ուրալի» միակ գնդակը 22-րդ րոպեին խփեց Թումասյանը: Նա մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Վաստակած 5 միավորով «Ուրալը» խմբում գրավեց առաջին տեղը և կխաղա եզրափակիչում։ Եզրափակչում է նաև Յարոսլավլի «Շիննիկը», որի կազմում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի գավաթի խաղարկության եզրափակիչը կանցկացվի փետրվարի 20-ին։






Facebook
Tweet This
Email This Post
