«Երկիր». Պատգամավորները պայմանավորվել են
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 18, 2012 10:26
«Երկիր»-ը գրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն` ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբոն) եւ նրա եղբորորդին` Դավիթաշենի ՀՀԿ-ական թաղապետ Արթուր Գեւորգյանը, պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի` մեծամասնական ընտրակարգով թիվ 5
ընտրատարածքից կառաջադրվի Արթուր Գեւորգյանը, իսկ հորեղբայրը` Ռուբեն Գեւորգյանը, իր տեղն արդեն ունի ԲՀԿ-ի համամասնական ցուցակում:
Թերթը գրում է, որ հորեղբայրն ու եղբորորդին որոշել են միմյանց «պադերժկա» անել:
Նշենք, որ հորեղբոր ու եղբորորդու հարաբարերությունները ժամանակին բավականին լարված էին:






Facebook
Tweet This
Email This Post
