Ձնակույտի տակ մնացած արքայազն Յոհանի վիճակը դեռ ծանր է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 18, 2012 11:13
Հոլանդիայի արքայազն Յոհան Ֆրիզոն դեռ ծանր վիճակում գտնվում է Ինսբռուկի հիվանդանոցում: Նախօրեին ավստրիական Ալպերում նա մնացել էր ձնակույտի տակ: Փրկարարները նրան հայտնաբերել էին 20 րոպե անց և ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց: Դեպքը կատարվել էր այսպես կոչված ազատ սահելու տարածքում, օգտագործվող արահետներից դուրս:
Այժմ արքայազնի կողքին է մայրը`թագուհի Բեատրիկսը ամուսնու հետ: Յոհան Ֆրիզոն 43 տարեկան է , նա Հոլանդիայի թագուհու միջնակ որդին է, նա գահի ժառանգ չէ:
2004թ. Յոհան Ֆրիզոն ամուսնացավ ձեռներեցուհի Մաբելի հետ: Նախարարների կաբինետը թույլատվություն չտվեց այդ ամուսնության համար: Կառավարությունը վրդովված էր հարսնացուհի և հոլանդական թմրանյութերի ներկայացուցիչների կապից: Արդյունքում արքայազնը զրկվեց գահին հավակնելու իրավունքից, սակայն պահպանեց տիտղոսը:






Facebook
Tweet This
Email This Post
