Փակ են Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 18, 2012 10:01
Փետրվարի 18-ի` ժամը 09.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Թալին-Մարալիկ և Արագած-Արթիկ ճանապարհահատվածները: Բուք է նաև Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին: Կոտայքի մարզի և Ալավերդու տարածաշրջանի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց:
Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:






Facebook
Tweet This
Email This Post
