Իրանի նախագահը կհանդիպի Օբամայի հետ, եթե վերջինս «հարգի իր խոստումը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2009 15:24

nejad-gates-iranԱՄՆ Պաշտպանության նախարարն իր աջակցությունն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի կասեցման հարցում միջազգային հանրության դիվանագիտական ջանքերին: «Միջուկային փորձարկումներից Իրանին ետ պահելու միջոցը ոչ թե ռազմական գործողություններն են, այլ դիվանագիտությունն ու պատժամիջոցները»,-հայտարարել է Ռոբերտ Գեյթսը CNN-ին տված հարցազրույցում:

Գեյթսը նաև մտահոգություն է հայտնել իրանական Քոմ քաղաքում վերջերս բացահայտված նոր ատոմակայանի կառուցման փաստի մասին` ասելով, որ «միջազգային հանրության անտեղյակության պայմաններում նման ատոմակայանի բացահայտումը թուլացնում է Իրանի դիրքերը». «այն նոր տնտեսական պատժամիջոցների առիթ է հանդիսանալու»,-հայտարարել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարը:

Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ Քոմում նոր ատոմակայանի փաստի վերաբերյալ Արևմուտքի ղեկավարների գնահատականները «մակերեսային են և հանպատրաստից». «հետագայում, երբ պարզվի այս նոր ատոմակայանի գործունեության բնագավառը, արևմտյան ղեկավարները վատ դրության մեջ են հայտնվելու»,-հայտարարել է Մահմուդ Ահմեդինեժադը, ում խոսքով` այդ ատոմակայանն օգտագործվելու է խաղաղ նպատակներով:

Իրանի նախագահն «Ալ Ալամ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում միաժամանակ ասել է, որ իր ամերիկացի պաշտոնակցի հետ հնարավոր է հանդիպի, եթե վերջինս կամք ցուցաբերի և հարգի իր խոստումները:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply