«Ժողովուրդ». Քաղաքացիական ավիացիայի պետին հեռացրե՞լ են աշխատանքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2012 9:51

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին աշխատանքից հեռացրել են: Թերթը գրում է, որ վերջերս նա գործուղում անվան տակ մեկնել է Կիեւ, և ըստ լուրերի` քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Է նշանակվելու ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի փեսան:

Թերթը  մի քանի օր շարունակ փորձել է կապվել Մովսիսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի է եղել: Թղթակիցը զրուցել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանի հետ: Նա ասել է. «Ես նման տեղեկություն չունեմ, ճիշտ է, պարոն Մովսիսյանն էլ գործուղման մեջ ա, իսկ ինձ նման տեղեկություն չի հասել: Երկուշաբթի օրը Մովսիսյանն աշխատանքի է գալու»,-եզրափակել է Հակոբյանը:

«Սպասենք մինչեւ երկուշաբթի»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply