Տոնական Սան Ռեմո.Չելենտանո, Մորանդի և անվերջ կարոտախտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2012 8:46

Իտալիայում բացվել է հայտնի, կարելի է ասել առասպելական Սան-Ռեմոյի փառատոնը: Նա արդեն 62 տարեկան է, հիմնական մասնակիցների տարիքը համարյա նույնքան է: Իհարկե կան նաև երիտասարդ մասնակիցներ, բայց նրանց մասին չի խոսվում, երբ բեմ են բարձրանում Ջանի Մորանդին և երկար ընդմիջումից հետո Ադրիանո Չելենտանոն: Նրա մասնակցությունը կազմակերպիչների վրա նստել է 350 հազար եվրո, բայց իտալացիները պատրաստ են վճարել  կարոտախտի համար:

.

Փառատոնի օրերին  Սան –Ռեմոյում են երաժշտության բոլոր մասնագետները, ամեն անկյունում Չելենտանոն է: Իտալիայի սիրելի մրցույթը 62 տարեկան է, այն անց կացնելու լավագույն ժամանակաշրջանը փետրվարն է, ամեն ինչ ծաղկած է, հինգ երեկո ուղիղ եթեր, նոր երգեր:  Եվ իրակե հաղորդավարը Ջանի Մորանդին է:

 

Ջանի Մորանդիին սպասում են կարմիր գորգի վրա և պահանջում ամեն համերգից առաջ երևալ պատշգամբում:  Այստեղ գլխավորը կատարողներն են ,ոչ թե երգերը: Միշտ չէ, որ հաղթում են:  Այդպես եղավ  61թ. Չելենտանոյի դեբյուտի ժամանակ, նրան ծառայությունից ազատեց և թույլ տվեց երգել Սան-Ռեմոյում ինքը պաշտպանության նախարարը: Բայց նա գրավեց միայն երկրորդ տեղը: Չնայած 24 հազար համբույրներ `կես միլիոն տիրաժով վաճառվեցին մի քանի օրում:

 

Սան- Ռեմոն դիտում էին ինչպես Օլիմպիադան,փողոցները մեռած էին, նա դարձել էր ութերորդ հրաշալիքը: 84-ին` թռիչք նաև իտալացիների համար: Այդ տարի հաղթողը Ալ Բանոն էր:

 

Հատկապես Սան-Ռեմոյի շնորհիվ երկար տարիներ նորաձև էին իտալական սանրվածքները, երաժշտությունը, հագուստը: Փառատոնի ձայնագրության բուլղարական ձայնապնակները խավիարից թանկ էին:

 

Իտալիայում Ադրիանո Չելենտանոն ավելի է քան երգիչը: Նրա ալբոմները տարին մեկ դուրս են գալիս, բայց համերգ և հարցազրույց .արդեն 10 տարի նա չի տալիս: Կազմակերպիչները նրա պատմական վերադարձի համար ստորագրել են ամեն ինչ`ներառյալ  350 հազար հոնարար մեկ երեկոյի համար:

 

Չելենտանոն բեմ դուրս եկավ կրակոցների տակ, ջուր խմեց , խոսեց քաղաքականությունից, խորհուրդ տվեց փակել մի քանի վատիկանյան թերթեր, երգեց երեք երգ, պարեց ռոկ-ն-ռոլ: Մինչև գիշերվա ժամը մեկը այն նայում էր երկրի կեսը: Դատելով գնահատականներից , նույնիսկ իտալացիները կարոտել են նախկին Սան-Ռեմոն:

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply