«Առավոտ». Առաջին տիկինն ու Աժ փոխնախագահի աղջիկը կիսվել են «դարդերով»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 18, 2012 0:26

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 17-ին կայացած «Հույսի նավակ» խորագրով մանկական բարեգործական համերգի ընթացքում, որին մասնակցում էր ՀՀ առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը, հնչեց նրա հեղինակած երգը:

Համերգը նվիրված էր ուռուցքային հիվանդություններով երեխաների պաշտպանության միջազգային օրվան, իսկ ողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

Համերգի վերջում Ռիտա Սարգսյանը հետնաբեմում զրուցել է Սայաթ-Նովա երաժշական դպրոցի սաների հետ, որոնք տիկնոջ նվագակցությամբ կատարել են երգը:

Ռիտա Սարգսյանին մոտեցել է մի աղջիկ, ասել, որ իր անունը Նարե է, եւ հարցրել, թե գիտե՞ք ես ում աղջիկն եմ` Էդուարդ Շարմազանովի աղջիկն եմ: Նարեն առաջին տիկնոջը բողոքել է, որ «պապային կարոտում է, նա ուշ է տուն գալիս»: Ռիտա Սարգսյանը համաձայնել է ԱԺ փոխնախագահի դստեր հետ եւ ասել, որ իր ամուսինն էլ է ուշ գալիս տուն: Սա չի սփոփել 9-ամյա Նարեին ու նա շարունակել է տրտնջալ, որ հայրը խոստացել էր այս համերգին ներկա գտնվել, բայց խոստումը չի կատարել:  «Պապաս Ղարաբաղում է, դրա համար չեկավ»,- տիկին Ռիտային պարզաբանել է Նարեն: «Ոչինչ աղջիկս, գործն է այդպես, իմ ամուսինն էլ պիտի գար, բայց գործեր ուներ` չեկավ»,– երկխոսությունն ավարտել է Ռիտա Սարգսյանը:

 

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply