ԱՄՆ-ում յուրաքանչյուր տասերորդ երեխայի ծնողները հարբեցողներ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2012 21:33

7,5 միլիոն ամերիկացի երեխաներ և պատանիներ մինչև 18 տարեկանը ապրում են ծնողների հետ, և առնվազն նրանցից մեկը չարաշահել է ալկոհոլը: Այդ մասին ասվում է  ալկոհոլային ու թմրադեղերից կախման և հոգեկան խախտումների  հարցերով զբաղվող գերատեսչության հրապարակած հետքննության մեջ (SAMHSA):

Խոսքը տվյալ տարիքի ամերիկացիների  10,5 տոկոսի մասին է: Այդ երեխաներից և պատանիներից  1,4 միլիոնը ապրում են այնպիսի ընտանիքում, ուր միայն հայր կամ մայր կա:

Հավանականությունը,  որ այդ  երեխաները հետագայում կչարաշահեն ալկոհոլը , չորս անգամ ավելի մեծ է, քան իրենց հասակակիցները:  Բացի այդ , նրանց մոտ մեծ է դեպրեսիայի, տագնապի նեվրոզի, ճանաչողական զարգացման և բանավոր հմտության ռիսկը:

2012 թ. հունվարին հրապարակվել է մի հետաքննություն, որում հաստատվում է, որ ալկոհոլի չարաշահումը  ԱՄՆ-ում ավելի մեծ խնդիր է, քան կարծում էին առաջ: Պարզվել է, որ 38 միլիոն ամերիկացի ամիսը չորս անգամ հարբում են:  Գնահատականների համաձայն 2006 թ. չափից շատ ալկոհոլ օգտագործելու պատճառով ԱՄՆ-ի տնտեսական կորուստները կազմել են  223,5 միլիոն դոլար:

 

 

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply