Դավիթ Նալբանդյանը ցանկանում է վերադառնալ կորտ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 28, 2009 16:07

Դավիթ Նալբանդյան

«Reuters» գործակալությունը տեղեկացնում է, որ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պատրաստվում է այս տարի վերադառնալ կորտ:

Ինչպես հայտնի է, Արգենտինայում բնակվող մեր հայրենակիցը մայիսին կատարված ոտքի վիրահատությունից հետո դեռ ապաքինման փուլում է: Դավիթը մտադիր է ցուցադրական մրցելույթներ ունենալ Բուենոս Այրեսի ավազե ծածկով կորտերում դեկտեմբերի 17-20-ը և Սան Խուանում դեկտեմբերի 12-13-ը կայանալիք մրցաշարերում: Սակայն դրա համար անհրաժեշտ է ստանալ բժիշկների թույլտվությունը:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply