Այգուց հեռանում են նաև պիկետի մասնակիցները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 17, 2012 21:14

Մաշտոցի այգում դադարել են շինարարական աշխատանքները, հեռացել են ոստիկանները, իսկ ավելի վաղ  այգին լքել էր  բետոնախառնիչ մեքենան: Տաղավարների կառուցման դեմ բողոքող բնապահպանական ու քաղաքացիական նախաձեռնությունների անդամները ևս պատրաստվում են հեռանալ:

«Մեր այսօրվա ակցիան համարում ենք ավարտված, շնորհակալ ենք բոլորիցդ»,-բարձրախոսով հայտարարեց մասնակիցներից մեկն ու հիշեցրեց, որ վաղը կրկին հավաքվելու են ու պահանջելու, որ այգի գա անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նա նաև հայտարարեց, որ վաղը առավոտյան 9:30 սկսվելու են այգու մի ապօրինի  տաղավարի քանդման աշխատանքները: «Ով ցանկանում է վայելել այդ հաճույքը կարող է գալ»,-ասաց նա: Մասնակիցները սկսեցին հեռանալ:

Panorama.am

 

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply