Երնջակյան. «Քաղաքապետարանը հո Ուզբեկստանի քաղաքապետարանը չէ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 17, 2012 17:29

Քիչ առաջ Մաշտոցի այգի  ժամանեցին Երևանի ավագանու անդամ, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն ու քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Բնապահպան ակտիվիստները դիմավորեցին բացականչություններով ու բազմաթիվ հարցերով:

«Այցի նպատակը շատ պարզ է ու հասարակ: Տասը տարի է այս տաղավարները կանգնած էին Աբովյան փողոցում: Ձեզանից ոչ մեկ ռեալ պայքար չէր մղում»,-ասաց Երնջակյանը, ով բազմաթիվ բացականչությունների, աղմուկ-աղաղակի պատճառով չէր կարողանում խոսքը շարադրել: Նա նշեց, որ ոչ մի ծառ չի վնասվի:

Ի պատասխան բազմաթիվ բացականչությունների, Ա. Երնջակյանն ասաց. «Կարո՞ղ է ես Ուզբեկստանից եմ եկել»:
Սրան հետևեցին «ամոթ, հեռացիր» բացականչություններ, ինչից հետո Երնջակյանը հեռացավ:

Լրագրողների հետ առանձին զրույցում նա նշեց, որ եթե հարցին ցավով ենք վերաբերվում, ապա լուծումներ կգտնվեն, իսկ եթե նման կերպ, ապա լուծում չի գտնվի: «Ով էր քաղաքապետին ստիպում Աբովյանից հանել տաղավարները, ոչ ոք` չէ: Փորձ կատարվեց դրական բան անել, ինչն էլ նման արդյունքի բերեց»,-ասաց նա, նշելով, որ տաղավարները միայն ժամանակավորապես են այստեղ լինելու:

«Քաղաքապետարանը հո Ուզբեկստանի քաղաքապետրանը չէ, Երևանի քաղաքապետարանն է, չէ»,-ասաց նա:

Panorama.am

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply