ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ավստրիացի ուսանողների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 17, 2012 17:26


Փետրվարի 16-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում  դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը`  Ավստրիայից  ժամանած  «Կաթոլիկ ուսանողների միության»  անդամների համար` վերջիններիս խնդրանքով:

 

Փոխնախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց  Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան-Ավստրիա երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և կարգավորման գործընթացի զարգացումները, Հայաստանի մոտեցումը տարածաշրջանային խնդիրներին:

 

Պարոն Մնացականյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Ռուսաստան,   Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններին և Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին:

 

 

 

 

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply