Այս շաբաթ իրականացվել է 17,89 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 17, 2012 16:40

Փետրվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,566,425 ԱՄՆ դոլար 388.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 86,638,752 ԱՄՆ դոլար 389.3 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,890,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 389.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է   1,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 388.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,944,457 EUR 510.85 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12,765,701 EUR 513.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում իրականացվել է   50,000 EUR  առք եւ վաճառք 512.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 552,564,374 ՌԴ ռուբլի 12.85 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 59,004,443 ՌԴ ռուբլի 13.04 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 43.1 մլն ԱՄՆ դոլար:

 

 

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply