Հայաստան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման տոմսերը 3000-7000 դրամ արժեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 28, 2009 16:02

Հոկտեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան hանրապետական մարզադաշտում ֆուտբոլի Հայատանի ազգային հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի հանդիպում կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ: Մրցակիցը Եվրոպայի չեմպիոնն է: Այդ թիմի կազմում հանդես են գալիս հանրածանոթ մի շարք ֆուտբոլիստներ: Սակայն այս խաղը մրցակցի համար ոչ մի նշանակություն չունի, քան որ այն արդեն իրավունք է ստացել՝ պայքարը շարունակելու եզրափակիչ մրցաշարում: Եվ հարցական է, թե Իսպանիայի հավաքականի կազմում բոլոր աստղերը կմասնակցեն երևանյան հանդիպմանը:

Որպես կանոն, Իսպանիայի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներն անցկացվում են հանդիսականներով լեփլեցուն խաղադաշտերում, փոխարենը` ֆուտբոլի Հայաստանի հավաքականն անգամ տանը մրցում է գրեթե առանց հանդիսականների: Ինչևէ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սահմանել է Հայաստան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի գները. դրանք արդեն վաճառվում են:

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հարավային և հյուսիսային տրիբունաների մեկ տոմսի արժեքը 3000 դրամ է, արևելյան տրիբունայի` 5000, արևմտյան տրիբունայի` 7000 դրամ: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի Երևանի «Հրազդան» խաղաադաշտում կայացած Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի արժեքը հասել էր մինչև 10 000 դրամի:

Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply