Ոստիկանապետը պետք է պարզի, թե ում կողմից է օրենքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 17, 2012 14:46
Մաշտոցի անվան զբոսայգում (Մարգարյան ծննդատան դիմացի այգին) Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների տեղափոխման դեմ հանդես եկող բնապահպան ակտիվիստները` “Թռչկանցիները”, այսօր ընդհարվեցին ոստիկանների և Երևանի քաղաքապետարանի հետ: Ոստիկանության աշխատակիցներն այստեղ փորձում են, իրենց բնորոշմամբ` “պաշտպանել” շինարարություն անող բանվորներին ակտիվիստների “հարձակումներից”, իսկ ակտիվիստները փորձում են թույլ չտալ կրպակների մոնտաժումը զբոսայգու տարածքում: Արդյունքում ակտիվիստ բնապահպաններն իրենց հերթին են դիմել ոստիկանություն շինարարությունը կասցնելու պահանջով, քաղաքապետարան իր հերթին է դիմել ոստիկանություն` հասարակական կարգը պահպանելու դիմումով:
“Մենք գրություն ենք ստացել և’ քաղաքապետից` հասարկական կարգը ապահովելու համար, և’ գրություն ենք ստացել նաև բնապահպաններից, որպեսզի կանգնեցնենք այս շինարարությունը: Երկու կողմից էլ գրությունները ստացվել են ոստիկանության պետի անունով և մենք այժմ եկել ենք` տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին”,- ասաց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:
Իսկ թե ով է խախտում օրենքը, կամ հասարակական կարգը, Ներսես Նազարյանը, տեղում պարզել չկարողանալով, որոշեց խորհրդակցել նաև քաղաքապետի և ոստիկանության պետի հետ ու հետո նոր միայն որոշել: Դրա համար նա բնապահպան ակտիվիստներից կես ժամ ժամանակ խնդրեց ու հեռացավ Մաշտոցի զբոսայգուց:






Facebook
Tweet This
Email This Post
