Օրենքի ակնհայտ խախտումը չեն տեսնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 17, 2012 15:44
Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Մաշտոցի անվան զբոսայգում քաղաքապետարանի իրականացրած ծրագրերն իրականացվում են օրենքի ակնհայտ խախտումներով:
Դրա մասին ոստիկանությանն ահազանգել են բնապահպան ակտիվիստները, ովքեր արդեն մի քանի օր է, ինչ հանդես են գալիս այգում Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների վերատեղադրման դեմ բողոքի ակցիաներով:
Պատգամավորը Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանին ներկայացրեց բնապահպան ակտիվիստների մտահոգությունները և ոստիկանությանը դիմելու ահազանգի պատճառների հիմքերը` «Առնվազն երեք ծառ գտնվում են այդ շինություններից մոտավորապես 50 սանտիմետր հեռավորության վրա: ՍՆԻՊ-ի նորմերով նախատեսված է, որ շինարարությունը պետք է լինի ծառերից առնվազն 5 մետր հեռավորությամբ: Այս պահի դրությամբ սրանք արդեն իսկ ապօրինի շինարարություն են: Այս ապօրինի շինարարության համար համայնքի ղեկավարությունն է պատասխանատու: Մենք խնդրում ենք, որպեսզի հարգվեն Հայաստանի Հանրապետության օրենքները, ՀՀ քաղաքացիների իրավունքները, նաև որ տեղի չունենա ապօրինի շինարարություն: Միգուցե ներկայացվելիք փաստաթղթերով այդպես նախատեսված չէ, բայց բոլորս ականատեսն ենք, որ արդեն օրենքի խախտում կա»:






Facebook
Tweet This
Email This Post
