Դատախազը հեռացվել է անհարիր վարքի համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 17, 2012 15:26

2012 թվականի փետրվարի 17-ին ստացվել է ահազանգ Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է:

Պարզվել է, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը 2012 թվականի փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ միասին գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը եւ թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Այդ հանգամանքը հաստատել է նաեւ Դ.Բարոյանը եւ զղջացել կատարվածի համար:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2012 թվականի փետրվարի 17-ին նա հեռացվել է դատախազության համակարգից:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply