Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը բոյկոտել է հերթական հակահայկական միջոցառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 17, 2012 15:21

Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը չի մասնակցել ադրբեջանական կողմի կազմակերպած հերթական հակահայկական միջոցառմանը, որը նվիրված էր այսպես կոչված «Քարադաղլըի դեպքերի 20-րդ տարելիցին»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Այս մասին իր ելույթի ժամանակ հայտարարել է երկրի փոխվարչապետ, Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը: «Մենք այս միջոցառմանը հրավիրել էինք նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին: Բայց ոչ նա եկավ, ոչ էլ իր ներկայացուցչին ուղարկեց»,- նշել է փոխվարչապետը: Վերջինս վիրավորված հայտնել է, որ մյուս հրավիրյալները կամ անձամբ էին ներկայացել, կամ ուղարկել էին իրենց ներկայացուցիչնեին:

 

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply